Բաբաջանյանի կոչը ԲՀԿ-ին՝ ներողություն խնդրել Պետրոսյանի ելույթի համար. ԲՀԿ-ականները վրդովվել են

Բաբաջանյանի կոչը ԲՀԿ-ին՝ ներողություն խնդրել Պետրոսյանի ելույթի համար. ԲՀԿ-ականները վրդովվել են

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կոչ է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը ներողություն խնդրել իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանին ելույթի համար:

Պատգամավորի կոչը ԲՀԿ-ի մյուս ներկայացուցիչները զայրույթով են ընդունել:

Օրինագծի քննարկմանը Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշել էր, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչ-որ անորոշ երևույթի դեմ պայքար է:

«Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք»,- ասել էր պատգամավորը նախարարին:

Ելույթը վերջացնելուց հետո, երբ Բաբաջանյանն ամբիոնից ուզել է զբաղեցնել իր տեղը, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի ու նրա միջև վիճաբանություն է ծագել, որին խառնվել են ԲՀԿ-ական մյուս պատգամավորներ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկու անգամ կոչ է արել պատգամավորներին հանդարտվել ու զբաղեցնել իրենց տեղը:

«Զբաղեցրեք ձեր տեղերը, պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են ու ամբիոնից խոսում են, ու չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով որ էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից, գնա «հայաթում բիսետկեն լռվի», - ասել է Միրզոյանը:

Միրզոյանը կարգապահական միջոցներ է կիրառել ԲՀԿ-ական պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքայնի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի հանդեպ՝ հեռացնելով նրանց նիստերի դահլիճից ու զրկվելով հունվարի 21-ի նիստին մասնակցելու իրավունքից:

Քննարկվող նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---