Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի

PanARMENIAN.Net - Զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը 120 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

«Նախագծի նպատակը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը մեծացնելն է, ինչը գոծող հոդվածով մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում», - նշել է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:

Զինծառայության վայրում զինվորին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 6-12 տարի ժամկետով: Եթե այս արարքները կատարվել է մի խումբ անձանց` սպաների, հրամանատարի, ենթակայի, մեկ այլ ենթակայի հանդեպ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա պատիժը 6-9 տարի կլինի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 7-13 տարի:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը կպատժվի 7-10 տարվա ազատազրկմամբ: Նույն արարքն անուղղակի դիտավորությամբ կատարելու դեպքում կսահմանվի 8-14 տարվա ազատազրկում:

2019-ին սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք է գրանցվե:, 2018-ին բանակում ինքնասպանությունների թիվը 11 էր, 2017-ին՝ 10, 2016-ին՝ 9-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---