Ծննդականներում կնշվի երեխայի սեռը. Օրինագիծն անցել է 1-ին ընթերցումը

Ծննդականներում կնշվի երեխայի սեռը. Օրինագիծն անցել է 1-ին ընթերցումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը շրջանառության մեջ էր դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Գործող օրենքով ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում երեխայի սեռը չի նշվում, ինչը, որոշ դեպքերում, խնդիրներ է առաջացնում, հատկապես արտերկրում: Կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։

ԼՀԿ խմբակցության ավելի վաղ տարածած փաստաթղթում նշված էր, որ երեխայի սեռի վերաբերյալ նշում պարունակում են գերմանական և ֆրանսիական ծննդյան վկայականները, այդ նշումը կատարվում է նաև ԱՄՆ շատ նահանգներում ու բազմաթիվ այլ երկրներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---