Հայազգի խոհարարն իտալական խոհանոցային շոու կվարի21 հունվարի 2020 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ իտալացի խոհարար Միշա Սուքիասը «Բեռնատարի վարորդները տրատորիայում» (Camionisti in Trattoria) խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարն է, տեղեկացնում է Vanityfair-ը: Տրատորիան իտալական ոճի հաստատություն է, որտեղ ավանդաբար պահպանվում են ամենօրյա հյուրասիրության և մատուցման սկզբունքները, մատուցվում են ուտելիքներ ցածր գներով և մեծ չափաբաժիններով: Օրինակ՝ գինին մատուցվում է գրաֆինով, տպագիր ճաշացանկ չկա, մատուցվում են առօրյա ճաշատեսակներ: Ներկայումս տրատորիաներն ինչ-որ չափով նմանվել են ռեստորանների: Սուքիասը միացել է 2018-ից Nove TV-ով հեռարձակվող շոուի չորրորդ եթերաշրջանին՝ փոխարինելու հանրահայտ Շեֆ Ռուբիոյին (Գաբրիելե Ռուբինի): Խոհանոցային շոուի ձևաչափը շատ չի փոխվել՝ բեռնատարների վարորդները կշարունակեն մնալ հաղորդման անբաժան մասը: Սուքիասը, Ռուբիոյի նման, ամեն հաղորդմանը պետք է քաղաքից քաղաք տեղափոխվի երեք վարորդի հետ, ովքեր նրան կտանեն իրենց սիրելի տրատորիան: Այնտեղ հաղորդավարը պետք է համտեսի ոչ թանկ ու ավանդական ուտեստներ և յուրաքանչյուր տուրի վերջում ընտրի հաղթողին: Սուքիասի հայրը հայ է, մայրը՝ իտալացի: Միշա Սուքիասն աշխատել է Կարլո Կրակկոյի հետ Hell's Kitchen-ի իտալական տարբերակի վրա: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |