UWW. Արթուր Ալեքսանյանը 2-րդն է աշխարհում հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշում![]() 21 հունվարի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է աշխարհի լավագույն ըմբիշների թարմացված վարկանիշը: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը զբաղեցնում է դրա 2-րդ տողը 97 կգ քաշային կարգի ըմբիշների շարքում: Վարկանիշում ընդգրկվել է նաև ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: 79կգ քաշային կարգում նա 7-րդ հորիզոնականում է: Հունահռոմեական ոճի ըմբիշների թվում մինչև 72 կգ քաշային կարգում 7-րդ հորիզոնականում է Մալխաս Ամոյանը, իսկ 77 կգ քաշային կարգում 5-րդն է Կարապետ Չալյանը: Կանանց վարկանիշում հայուհիներ չկան: Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել Հենրի Դեգլանի անվան Գրան Պրիում: Եզրափակչում նա հաղթել էր ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին: ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |