Նախարար. Նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվե են ենթադրելու![]() 21 հունվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն նաև դատաիրավական համակարգն առողջացմանն ու դրա հանդեպ վստահությանը, փոխանցում է Aysor.am-ը: «Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանը նշել է, որ վերջին փոփոխությունը ՀՀ պատմության մեջ կարելի է խայտառակություն անվանել։ «Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում», - ասել է նախարարը՝ շեշտելով, որ խորհրդարանականից կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու մտադրություն առայժմ չկա։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: ԱյՆ 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցություններից ներկայացված են՝ «Իմ քայլից» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Գևորգ Պետրոսյանը, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը: ![]() ![]() Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ» Այդ գույքից 15-ը՝ Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |