Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդությունը մերժվել է

Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան հետագա ստուգման ու բուժման համար Ֆրանսիատեղափոխելու վերաբերյալ, որը նախատեսվում էր անել հարազատների միջոցներով:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ նրա՝ ներկայացված միջնորդությունը վերաբերում է այդ խափանման միջոցի դեպքում որոշակի բացառություն անելուն: Դատավորը նաև հավելել է, որ դատարանին որևէ փաստարկ չի ներկայացվել այն մասին, որ Գրիգորյանի բուժումը Հայաստանում անհնարին է, անհրաժեշտություն է կամ ծայրահեղ անհրաժեշտություն նրան արտերկիր տեղափոխելը, հայտնում է Panorama.am-ը:

«Եթե նման պատշաճ փաստաթուղթ, բժշկական հետազոտություն ներկայացվեր դատարանին, որ անհնարին է, իհարկե, կքննարկեինք, հնարավորություն կտրվեր տեղափոխելու: Ներկա պահին նման հիմնավորումներ չկան: Հաշվի առնելով սա՝ դատարանը մերժում է միջնորդությունը»,- հայտարարել է նախագահող դատավորը:

Գրիգորյանը շարունակվում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապայի բաժանմունքում:

«Ներկա պահին սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն պահպանվում է հաճախասրտությունը, ռիթմի խանգարման վտանգը, որի հետ կապված շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Մարտիրոսյանը:

Հունվարի 15-ին դատարանը բավարարել էր Գլխավոր ատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին ստորագրությամբ ազատ արձակելով:

Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետմիջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---