Բադասյանը՝ ՔԿՀ-ներում անկարգություններ հրահրելու մասին․ Ներքին զորքեր ունենք, թող մեկը փորձի սպառնալով խոսել21 հունվարի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ պետությունն ու Ոստիկանությունն իրենց ուժը ցույց տան, ԱԺ-ում քրեական ենթամշակույթի քրեականացման օրինագծի քննարկմանը հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը նշել է, որ համաձայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած մտքին, թե ոստիկանությունը պետք է իր ուժը ցույց տա: «Պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա, մենք ունենք ներքին զորքեր, ունենք քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքների լեզվով խոսել»,- ասել է արդարադատության նախարարը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի այն մտահոգությանը, թե օրենքի ընդունումը կարող է բանտերում դժգոհություն ու խմորումներ առաջացնել: Քննարկվող նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Օրենքի այս նախագիծն ԱԺ-ում թեժ քննարկման առարկա է դարձել: Ընդդիմախոսների մի մասը պնդում է, որ այն պայքար է անորոշ և չհստակեցված երևույթի դեմ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |