Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

PanARMENIAN.Net - Հայաստանցի մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդի տիտղոսին: Համապատասխան քվեարկությունն ընթանում է IWF-ի՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում:

Մարտիրոսյանը հանդես է գալիս 109 կգ քաշային կարգում. նա հավակնորդների 5-յակում է:

Աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանը հավակնում են նաև հյուսիսկորեացի մարզիկ Օմ Յուն Չխոլը (55 կգ), չինացիներ Շի Չժիյունը (73 կգ) և Լյույ Սյաոձյունը (81 կգ), և վրացի Լաշա Տալախվաձեն (+109 կգ):

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի 2019-ի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն է և համաշխարհային ռեկորդի (199 կգ) հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---