Հոգեմետ դեղը հետ է կանչվել դեղատներից

Հոգեմետ դեղը հետ է կանչվել դեղատներից

PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրել է շրջանառությունից հանել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղը:

Կարգադրագիրը տրվել է «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» ,«Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25 մգ/մլ, (5/1x5) ամպուլներ 1 մլ բլիստերում դեղի գրանցված պիտանիության ժամկետի (24 ամիս) ընթացքում 18-րդ ամսից հետո շեղումներ են լինում, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին:

Փորձաքննության ընթացքում դեղի պիտանիության ժամկետը փոխվել է և սահմանվել 18 ամիս։ Վերջին 25 ամվա ընթացքում ներկրված սերիաներն ունեն 24 ամիս պիտանիության ժամկետ և այժմ պիտանիության ժամկետի՝ 18 ամսից քիչ ժամկետում են։

Կարգադրագիրը ստանալու օրվանից հետո՝ 7 օրյա ժամկետում, տնտեսվարողները պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հետկանչված, գրանցումը կասեցված դեղի իրացումն արգելվում է, իսկ պահպանման դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---