Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել22 հունվարի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ucom ընկերության կողմից Beeline ապրանքանիշը գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված հայտին: Նա ասել է, որ հարկավոր է ամեն ինչ անել մենաշնորհի ձևավորումից խուսափելու համար։ Փոխվարչապետի խոսքով՝ շուկաների վերլուծություն է արվելու՝ պարզելու, թե ինչ ֆինանասական վիճակում են ընկերությունները: ՀԾԿՀ դիրքորոշումն այն է, որ առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ 3-րդ օպերատորի մուտքի հնարավորություն տան։ Ավինյանը նշել է, որ գործընթացը բարդ է, և բոլոր կարծիքները համադրելով՝ պարզ կդառնա, թե արդյոք այդ միավորումը հնարավոր է: Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |