ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել23 հունվարի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, տեղեկացնում են ՌԴ ՆԳՆ-ից: 2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144: 2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2500 քաղաքացի, Ադրբեջանի՝ 13.5 հզր: Ընդհանուր առմամբ, 2019-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 498,000 մարդ՝ աճը կազմել է 80%: Նրանց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են: Թեև Ուկրաինան չունի ՌԴ հետ երկքաղաքացիության մասին օրենք՝ ՌԴ-ն ուկրաինացիներին ռուսական անձնագրեր է տրամադրում՝ չպահանջելով հրաժարվել ուկրաինականից: 2019-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների քանակով ուկրաինացիներին հաջորդում են ղազախստանցիները՝ 50.5 հազար մարդ, Տաջիկստանի քաղաքացիները՝ 45,000, երրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են: Աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը: 2014-ից ՌԴ-ում ռուսալեզու հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվել: Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց պահպանելու երկրում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |