Չինաստանը մեկուսացնում է 7 մլն-ց քաղաքը. Հիվանդների թիվը գերազանցել է 600-ը23 հունվարի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 617-ի. դրա հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է: Նրանց մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր մահացու դեպքերը՝ 17, գրում է ՏԱՍՍ-ը: 7 միլիոնանոց Ուխանի բնակիչներին արգելվել է լքել քաղաքը: Իշխանությունները փակում են օդանավակայանը, կայարանները, կդադարեցվի նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է Deutsche Welle-ն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Չինաստանի իշխանությունների այդ որոշումը: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին, հայտարարել էր, որ այս պահին ՀՀ-ում խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել, իսկ ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել էև նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |