ԱԳՆ. Հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող վստահվել Ադրբեջանին![]() 23 հունվարի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը որևէ պարագայում չի կարող վստահվել Ադրբեջանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բաքվում հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմի միջոցառումներին ադրբեջանցիների նյարդային արձագանքին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին ուղղակի կամ անուղղակի արդարացնել Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունները: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերոսացրեց անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարներին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության մեջ: «Ադրբեջանական կողմը բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ է բանեցնում՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանությանը: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,- նշել է նա: Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվեցել են հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը: ![]() ![]() Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի»,- ասվում է գրառման մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |