2022-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը ՀՀ-ում կարգելվի23 հունվարի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Հայաստանում կարգելվի: Կառավարությունն ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրանով կարգելվի առևտրի օբյեկտներում և վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքն ու իրացումը։ Օրինագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունը: Ակնկալվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման: Պոլիէթիլենային փաթեթները երկար տարիներ պահպանվում են և չեն քայքայվում՝ բնապահպանական մեծ խնդիրներ առաջացնելով: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար ավելի քան 400 տարի է պահանջվում: 2013-2015 թթ. ՀՀ ներմուծվել է մոտ 16 տ պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում՝ արտադրվել 8.149,1 տ։ 2017-2018 թթ. ներմուծվել է 18.059,6 տ էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |