Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիր են. Առաջարկվում է կամ վճարել տուրքերը, կամ դատի տալ մեքենայի նախկին տիրոջը

Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիր են. Առաջարկվում է կամ վճարել տուրքերը, կամ դատի տալ մեքենայի նախկին տիրոջը

PanARMENIAN.Net - Ղազախստանի ոստիկանությունում ձևավորված հատուկ խումբը Երևանում է՝ հայկական համարանիշներով մեքենաների հետ կապված բողոքների հիման վրա սեփական հետաքննությունն անցկացնելու համար, տեղեկացնում է Ktk.kz-ը:

Հայկական և ղրղըզական համարանիշերով մեքենաներ վարելու արգելքի հետ կապված՝ Ղազախստանի իշխանությունը չի նվազեցնի կամ չեղարկի տուգանքները, անհրաժեշտ է վճարել մաքսատուրքերը: Օտարերկրյա համարներով մեքենաներ գնած վարարդները երկրում ակցիաներ են անում և բողոքներ ներկայացնում ոստիկանություն՝ նշելով, որ իրենց խաբել են:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած մեքենաները Ղազախստանում ապօրինի են: Հայտարարվել էր, որ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքն ու մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից:

Նրանք, ովքեր չեն վճարի տուգանքները, մեքենան կարող են մասերի բաժանել ու վաճառել, կամ դատական հայց ներկայացնել նախկին տիրոջ դեմ:

Հայաստան եկած ղազախ ոստիկանների պատվիրակության մասին PanARMENIAN.Net ի ճշտող հարցին ի պատասխան կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ Ղազախստանից ոստիկաններ եկել են՝ քննարկելու տարբեր հարցեր:

Հարցին՝ արդյոք այցի նպատակներից է Ղազախստանում հայկական պետհամարանիշներով մեքենաների հետ կապված խնդիրը, ոստիկանությունից նշեցին. «Տարբեր հարցերի շուրջ ոստիկանության պաշտոնյաների հետ քննարկումներ են ընթանում»:

Ղազախստանում ոստիկանները նշում են, որ երկրում հանցագործությունների և իրավախախտումներ կատարելու դեպքում հնարավոր չէ պարզել՝ օրինազանց քաղաքացին ով է, քանի որ նա օտարերկրյա համարանիշով մեքենա է վարում: Երկրում ոստիկանները չգիտեն նաև, թե ուր և ում ուղարկեն օտարերկրյա համարանիշներով մեքենաների խախտումների տուգանքները:

Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան:

2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---