Բեյրութում ոստիկանության հետ բախումներում ավելի քան 50 մարդ է տուժել23 հունվարի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 52 մարդ է տուժել Բեյրութի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի՝ 7 ցուցարար հիվանդանոց է տեղափոխվել, մյուսներին տեղում օգնություն է ցուցաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը ջրանետ մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ խորհրդարանի շենքի մոտ: Փողոցային ակտիվիստները նրանց ուղղությամբ քարեր են նետել և պայթուցիկով շշեր: Փողոցային բողոքները Բեյրութում վերսկսվել են Կառավարության նոր կազմի հաստատումից հետո, որը գլխավորել է վարչապետ Հասան Դիաբը: Ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ նոր կառավարությունը չի արտահայտում սուննիների համայնքի և Լիբանանի ժողովրդի շահերը: «Մենք պահանջում ենք անցումային Կառավարություն, անկախ անդամներով, խորհրդարանի արձակում և արտահերթ ընտրություններ»,- ասել է ակտիվիստներից մեկը: Ըստ Al Jadeed հեռուստաալիքի՝ Բեյրութի առևտրային թաղամասում անկարգություններ են եղել՝ կոտրել են խանութների ցուցափեղկերը, բանկոմատները, թալանել են բանկերի և կոմերցիոն ընկերությունների գրասենյակները: Սուննիների «Ալ Մուստակբալ» շարժումը, որը գլխավորում է 2019-ի հոկտեմբերին հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին, հայտարարել է, որ իր կողմնակիցները կապ չունեն անկարգությունների հետ: Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են 2019-ի հոկտեմբերի 17-ին: Չնայած, որ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսակն և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է շրջափակումից և պատժամիջոցներից: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |