Մակունց. Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը23 հունվարի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար հանձնաժողով ձևավորելու նախագծի չընդունվելուն: «Օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող է շատ վատ նախադեպ լինել։ Հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ թույլ տալ, որ հարցը քննարկվի այն կառույցում, որը լիազորված է դա անել։ Ի վերջո՝ Երևանի ավագանին մանդատ է ստացել՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու», - ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Մակունցը նշել է, որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից, և ԱԺ-ն լիազորված չէ ստեղծել քննիչ հանձնաժողով: Հունվարի 22-ին ԱԺ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած` 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևանի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իշխանությունը կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծություն է արել և եզրակացրել, որ քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, քանի որ դա չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Փաշինայնը նշել էր նաև, որ քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս Ավագանու: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ |