Նիդերլանդների ԱԳՆ. ՀՀ-ում դեսպանատան բացումն առանցքային է հարաբերությունների ամրապնդման համար23 հունվարի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները և Երևանում դեսպանատուն է բացում։ «Սա առանցքային քայլ է՝ հարաբերությունների հետագա ամրապմդման համար»,- ասել է նա: ՀՀ ԱԳՆ-ում հանդիպումից հետո նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը մամուլի ասուլիս են տվել։ Բլոկը նշել է, որ օրը սկսել է Հայոց ցեղասպանության թանգարան այցով, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1915-ի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին։ Նիդերլանդների ԱԳ նախարարը տպավորված է ՀՀ-ում փոփոխություններով, հատկապես օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարով. ասում է՝ Նիդերլանդները դաշնակից կլինեն այս հավակնոտ բարեփոխումներում, հայտնում է Panorama.am-ը: «Այսօր քննարկելու ենք Հայաստանի ու Նիդերլանդների միասին աշխատելու հիանալի հեռանկարները»,- ասել է Ստեֆ Բլոկը։ Նախարարը նշել է, որ տնտեսական գործակցության հնարավոր ոլորտներ են բարձր տեխնոլոգիաները, որը Հայաստանում զարգացած է, գյուղատնտեսությունը, օրինակ՝ ջերմոցների զարգացումը, ջրի մշակումը, սերմերի վերամշակումը և այլն։ Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցի հետ կապված Բլոկը նշել է, որ դա եվրոպական գործընթաց է և Եվրոպական հանձնաժողովը պետք է գնահատի ՀՀ-ում առաջընթացը։ «Նիդերլանդների կառավարությունը հաշվի կառնի այս ուսումնասիրության արդյունքները»,- ասել է Բլոկը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |