Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատելու որոշումը

Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատելու որոշումը

PanARMENIAN.Net - Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կշարունակի ուժի մեջ մնալ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը:

2019-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքի տակ գտնվող Արա Վարդանյանին:

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2018-ի հուլիսին 3-ին՝ պնդելով, որ վերջինս խոստովանել է, թե հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: 2018-ի հուլիսի 5-ին Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել՝ օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից: Նա հաղորդագրություն էր տարածել՝ ներողություն խնդիրելով հիմնադրամի բոլոր նվիրատուներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---