Մնացականյան. ՀՀ-ում դեսպանություն բացելու՝ Նիդերլանդների որոշումն աննախադեպ իրողություն է

Մնացականյան. ՀՀ-ում դեսպանություն բացելու՝ Նիդերլանդների որոշումն աննախադեպ իրողություն է

PanARMENIAN.Net - Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու մասին այդ երկրի օրենսդիր մարմնի որոշումն աննախադեպ իրողություն է, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանցականյանը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից հետո»,- ասել է Մնացականյանը` հավելելով, որ դեսպանությունը նոր էջ կբացի երկու երկրի հարաբերություններում:

Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ երկկողմ այցով Հայաստանում է այդ երկրի ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել էր ԱԳՆ 2020-ի բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---