ՌԴ-ն ներկայացնող Արթուր Դանիելյանը՝ գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն24 հունվարի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձել է Եվրոպայի գեղասահքի առաջնության արծաթե մեդալակիր: Սա 16-ամյա մարզիկի առաջին մասնակցությունն է ԵԱ-ին: Առաջին տեղը նվաճել է ռուսաստանցի Դմիտրի Ալիևը: Դանիելյանը խոստովանել է, որ ընթացիկ մարզաշրջանի սկզբում մտածում էր գեղասահքը թողնելու մասին՝ նա 4-ն է 2019-ի աշխարհի պատանեկան առաջնությունում: Սակայն, ծնողներն ու մարզիչները պնդել են, որ շարունակի մարզումները, գրում է Sportsdaily-ն: 2019-ի վերջում Դանիելյանը նվաճել էր Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչումը: Դանիելյանը ծնվել է Հայաստանում: Նրա ընտանիքը ՌԴ է տեղափոխվել, երբ նա 3 տարեկան էր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |