Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Դրեզդենի Semper Opernball-ում24 հունվարի 2020 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ի համերգին մասնակցելու հրավեր է ստացել: Ավելի վաղ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում հետ Դրեզդենի բեմում հանդես էր գալու երգչուհին, հրաժարվել էր երգել նրա հետ: «Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում»,- ասվում է երգչուհու ֆեյսբուքյան գրառման մեջ: Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ հայազգի սոպրանո Մանթաշյանի հետ: Ըստ աղբյուրի՝ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել էին չներկայանալ: Ինքը՝ Էյվազովը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները չեն ազդում մասնագիտական կյանքի վրա: Աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն՝ մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, հորդորել էր տենորին ատելություն չբերել իր քաղաք: Էյվազովին դիմել էր նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը՝ նշելով, որ ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |