Պաշտպան. ՍԴ նախագահի խուզարկված բնակարանում ոչինչ չի գտնվել24 հունվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել ու չի առգրավվել: Այս մասին ասել է նրա փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը, փոխանցում է Aysor.am-ը: Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպանական խմբից Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել: Պաշտպանի խոսքով՝ քննիչները Թովմասյանի բնակարանում փնտրում էին փաստաթղթեր: Մակինյանը նշել է, որ խուզարկության մասին դատարանի որոշումը տրամադրվել է միայն իրեն, ՍԴ նախագահին և պաշտպան Պողոսյանին քննիչները հրաժարվել են տալ այդ որոշումը, սակայն հատվածական այն ընթերցվել է: Պաշտպանն ասել է, որ պատրաստվում են բողոքարկել քննիչի գործողությունները և դատարանի որոշումը: 2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |