Տիբեթից հնագույն սառույցի նմուշներում 28 անհայտ վիրուս են գտել

Տիբեթից հնագույն սառույցի նմուշներում 28 անհայտ վիրուս են գտել

PanARMENIAN.Net - 15,000 տարեկան սառույցի նմուշներում գիտությանը մինչ օրս անհայտ 28 վիրուս է հայտնաբերվել: Գիտնականները ստիպված են եղել հետազոտման հատուկ մեթոդ մշակել՝ բացառելու բակտերիաների նմուշներով վարակումը, հայտնում է Live Science-ը՝ գիտնականների աշխատությանը հղումով:

Պահպանված ամենահին սառույցներից ԱՄՆ և Կանադայի գիտնականները նմուշներ էին վերցրել դեռևս 2015-ին: Դրա համար հարկ է եղել 50 մ սառույց հորատել Տիբեթում, գրում է TJournal-ը:

Քանի որ նմուշների մակերեսը պատվել էր բակտերիաներով հորատման և տեղափոխման ընթացքում, գիտնականները հետազոտել են սառույցի միջին մասից վերցված նմուշները: Այդ նպատակով սառցի կտորները տեղադրել են սառը սենյակում, որտեղ ջերմաստիճանը -5 էր, և օգտագործել ստերիլ սղոց՝ նմուշների արտաքին շերտից կես սմ կտրելու համար:

Դրանից հետո մնացած սառույցը լվացել են էթանոլով և ամեն կողմից հալեցրել ևս 0,5 սմ-ով: Վերջնական նմուշները լվացել են ստերիլ ջրով:

Այդպիսով գիտնականները համոզվել են, որ ուսումնասիրում են սառույցի այն շերտերը, որոնք վարակված չեն այլ բակտերիաներով և վիրուսներով:

Գիտնականները նշել են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցրել է սառույցների հալեցմանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թիբեթում, ուստի հնագույն վիրուսների նմուշները հետագայում կարող են ոչնչանալ: Բացի այդ, անհայտ ախտածինները կարող են հայտնվել շրջակա միջավայրում և սպառնալիք դառնալ մարդկանց համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---