Թովմասյան. Իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձնից24 հունվարի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Օրվա իշխանությունը հնարավորինս արագ ցանկանում է ձերբազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, ասել է ինքը` Թովմասյանը, իր տանը Հատուկ քննչական ծառայության անցկացրած խուզարկությունից հետո։ Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպանական խմբից Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել: «Այն, ինչ այսօր ՍԴ-ի, իմ շուրջ տեղի է ունենում, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, օրվա իշխանությունն ունի խնդիր` արագ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ ձևով»,- հայտարարել է Թովմասյանը՝ հավելելով, որ այս մասին նաև միջազգային հանրությունն է տեղյակ: Թովմասյանը նշել է, որ այս գործողություններից տուժում է ՀՀ-ի հեղինակությունը: «Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավոք սրտի, դա նոր քրեական գործերի հիմք է դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու»,- ասել է ՍԴ ղեկավարը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է այդ միջնորդության մերժումը: Թովմասյանը նշել է, որ այժմ տեսանելի է իր դեմ ընթացող պրոցեսների 10%-ը և այդ մասին ակնարկել է նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը: «Այս ամբողջը մի օր պետք է լիներ, ուզում եք` զրկանք համարեք, ուզում եք հետապնդում, բայց սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»,- ասել է Թովմասյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |