Պապյան. Մանթաշյանի միջադեպով բացահայտեցի վախեցած երաժիշտների և զգուշավոր արվեստագետների24 հունվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին հայազգի երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերահաստատումը հաղթանակ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Հունվարի 13-ին ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում հետ Դրեզդենի բեմում հանդես էր գալու Մանթաշյանը, քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր երգել հայ երգչուհու հետ: Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվել էր: Հետագայում Էյվզովը հերքել էր, որ Մանթաշյանի մասնակցությունն իր պատճառով է չեղարկվել: Հունվարի 24-ին Ռուզան Մանթաշյանը հայտնել էր, որ Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ի համերգին մասնակցելու հրավեր է ստացել: Պապյանը նշել է, որ այս ընթացքում ինքն իր համար հայտնաբերել է «մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների»: «Բարձրաձայնելով խնդրի մասին` մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը»,- գրել է Պապյանը՝ նկատելով, որ միայն հայազգի Սաթի Սպիվակովան «իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |