ՀՀ-ն մտադիր է տիեզերական գործունեության համար արտոնություններ սահմանել24 հունվարի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալողների համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Տիեզերական գործունեության մասին» օրինագիծը: Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության ոլորտը կարող է ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից դառնալ։ Հայաստանում այս ոլորտը կանոնակարգված չէ և օրենքը միտված է լրացնելու այդ բացը։ «Կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Աշխատանքներ են տարվել ու տարվում, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ամբողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի պես իր հետևից տանել»,- ասել է նախարարը: Աշխարհում տիեզերական ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է մոտ 250 մլրդ դոլար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |