Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի

PanARMENIAN.Net - Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում ։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը, գրում է Lenta.ru-ն` Global Times-ին հղումով։

Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։

Վարակի դեպքեր են հայտնաբերվել Ֆրանսիայում և Ավստրալիայում։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզեն ասել է, որ 48-ամյա հիվանդը Բորդոյից վերադարձել է Չինաստանից և դիմել բժշկի հունվարի 23-ին։ Նրան հոսպիտալացրել են առանձին հիվանդասենյակ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա շփվել է 10 անձի հետ։ Երկրորդ հիվանդը նույնպես առանձնացված է՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում։

Բացի այդ, վարակի առաջին դեպքը գրանցվել է Ավստրալիայում։ Հիվանդը Չինաստանի քաղաքացի է, որն այդ երկիր է ժամանել հունվարին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շանհայում բուժել են առաջին հիվանդին, որի ինքնազգացողությունն աստիճանաբար է լավացել՝ 6 օր նա ջերմություն չի ունեցել, իսկ նոր ստուգումը կորոնավիրուսի առկայության բացասական պատասխան է տվել։

Ըստ վերջին տվյալների աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսով վարակի ավելի քան 1200 դեպք կա, հիմնականում Չինաստանում։ Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Հիմնական ախտանիշերն են՝ բարձր ջերմությունը, հոգնածությունը, հազը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---