Տոնոյան. Վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բժիշկները պայքարում են

Տոնոյան. Վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի,  բժիշկները պայքարում են

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն նրա կյանքը։ Այս մասին պայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ ՊՆ ղեկավարը նշել է, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։

Հարցին, թե արդյոք զինծառայողի վիրավորումը միջանձնային վեճի պատճառով է եղել, Տոնոյանն ասել է, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի, իսկ հիմա որևէ բան ասել չի ցանկանում։

«Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ասել է ՊՆ ղեկավարը։

Տոնոյանն ասել է նաև, որ մի ծանր վիճակում գտնվում զինծառայողն ինքն է իր վրա կրակել, հայտնում է Panorama.am-ը։

«ՊԲ հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում պարզաբանումներ է ներկայացրել։ Փառք Աստծո` զոհ չունենք։ Զինծառայողը, որ ինքն իրեն է կրակել, ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում»,- նշել է Տոնոյանը։

Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Դեպքով քրգործ կա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---