Փաշինյան. 10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա

Փաշինյան. 10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա

PanARMENIAN.Net - Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա՝ (airBaltic)

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, քանի որ €50-ով երկկողմանի թռիչքի տոմս է ձեռք բերվում:

«25 տարի ՀՀ-ում խոսվում էր, որ ավիատոմսերի շուկայում խնդիր ունենք, իսկ Կառավարությունը հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այնպես է, ինչպես կա: Հիմա մենք տեսանք ՝ ինչպիսին է իրականությունը»,- ասել է Փաշինյանը:

2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից ազատել դեպի ՀՀ չվերթներ իրականացնող նոր ավիաընկերություններին: Դեպի Հայաստան չվերթներ բացելու մասին էին հայտարարել Ryanair և Wizz Air բյուջետային ավիաընկերությունները

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---