Հայաստանն ու Բելառուսը կարող են համագործակցել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում

PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն համագործակցության զարգացման համար: Այդ մասին այսօր Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, չնայած երկու երկրների միջեւ դինամիկ կերպով զարգացող համագործակցությանը, Բելառուսն ու Հայաստանը դեռեւս մեծ չօգտագործված պոտենցիալ ունեն:



Սերգեյ Մարտինովն իր հերթին ասել է, որ Բելառուսը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Դա մի երկիր է, որի հետ մենք սերտ եւ բարեկամական հարաբերություններ ունենք, նրանք բավականաչափ մակարդակի վրա են, բայց դա չի նշանակում, որ առաջընթացի համար տեղ չունենք»,- ավելացրել է Բելառուսի արտգործնածարարը:



Սերգեյ Մարտինովի խոսքերով, պաշտոնական Մինսկը դրական է վերաբերվում Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: «Այդ կոնցեպցիայի մշակման բոլոր փուլերում մենք արել ենք մեր հստակ առաջարկները, եւ դրանք, ըստ մեզ, հաշվի են առնվում»,- նշել է Բելառուսի ԱԳ նախարարը` ավելացնելով, որ քանի որ Եվրահանձնաժողովը տվյալ ուղղությամբ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, ապա որեւէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռեւս վաղաժամ է:



Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ հնարավոր է համարում Բելառուսի եւ Հայաստանի փոխգործակցությունը այդ նախաձեռնության շրջանակներում, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---