Տիեզերագնացներն առաջին անգամ թխվածքաբլիթներ են պատրաստել տիեզերքում

Տիեզերագնացներն առաջին անգամ թխվածքաբլիթներ են պատրաստել տիեզերքում

PanARMENIAN.Net - Աստղագնացներ Քրիստինա Կոխն ու Լուկա Պարմիտանոն պատմության մեջ կմտնեն որպես տիեզերքում առաջին անգամ թխվածքաբլիթ պատրաստած տիեզերագնացները, գրում է Meduza-ն։

Դեկտեմբերի վերջին, Սուրբ Ծննդյան տոներից առաջ, նրանք 5 թխվածքաբլիթ են պատրաստել, սակայն ուտել չեն կարողացել, քանի որ պետք է ուղարկեին Երկիր՝ SpaceX կապսուլայով։ Պարզվել է, որ տիեզերքում բլիթներ պատրաստելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան Երկրի վրա, որտեղ այդ գործողությունը մոտ 20 րոպե է տևում՝ Ցելսիուսի 150 աստիճանում։

Առաջին տիեզերական թխվածքաբլիթը վառարանում պահել են մոտ 25 րոպե, սակայն խմորը հում է մնացել։ Երկրորդը պահել են 75 րոպե՝ ավելի լավ է ստացվել, բայց միևնույն է, այն չէր։ Հաջորդ բլիթները թխելու համար ավելի երկար են պահել վառարանում։ 4-րդ և 5-րդ բլիթները, որոնք ամենահաջողն էին տեսքից, թխել են 120 և 130 րոպե։

Թխվածքաբլիթներով կապսուլան Երկիր է հասել հունվարի 7-ին, սակայն արդյունքների մասին հայտարարվել է միայն 2 շաբաթ անց։ Դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են լաբորատորիայում՝ իմանալու համար, թե արդյոք տիեզերքում պատրաստված բլիթները վնասակար չեն։

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին