Իրանում մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքի փողոցում27 հունվարի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է կատարել իրանական Մահշահր քաղաքի օդանավակայանից և վայրէջք կատարել հենց քաղաքի փողոցում: Դեպքի պահին ինքնաթիռում 135 ուղևոր է եղել, նախնական տեղեկություններով ոչ ոք չի տուժել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ «վայրէջք» կատարած մարդատար ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, անցորդներն անմիջապես հավաքվել են ինքնաթիռի շուրջ: Ուղևորները և օդնավանի անձնակազմը բարեհաջող լքել են ինքնաթիռը: Ըստ նախնական ստուգումների՝ օդանավը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, օդաչուները պարզապես ուշացրել են օդանավի գործարկումը և դուրս եկել թռիչքուղուց:
Ավելի վաղ իրանում խոշոր ավիավթար էր եղել, Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների կողմից պատահաբար խոցվել էր ուկրաինական Boeing 737-ը, մահացել էին օդանավի ամբողջ անձնակազմը և ուղևորները՝ 176 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |