ԱԳՆ․ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան27 հունվարի 2020 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Ուխանում ՀՀ 3 քաղաքացի կա։ «Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ», - ասվում է նախարարության գրառման մեջ։ Նախարարությունը կոչ է անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլ.հասցեին` armchinaembassy@mfa.am՝ անմիջական կապի մեջ լինելու համար։ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը: Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |