Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որտեղ 80-ից ավելի մարդ կար27 հունվարի 2020 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Աֆղանստանի կենտրոնական հատվածի Ղազնի գավառում, Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջագգային օդանավակայանից օդ բարձրանալուց քիչ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել ։ Այդ մասին հայտնել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ տեղի իշխանություններին հղումով։ Գավառի այդ հատվածը վերահսկում են թալիբները՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայինները։ Ըստ նախնական տվյալների` Boeing 737-400 ինքնաթիռում 83 մարդ է եղել, գրում է Deutsche Welle-ն։ Սկզբից հայտարարվել էր, որ կործանվել է Ariana Afghan Airlines-ի ինքնաթիռը, սակայն, ավելի ուշ, պետական ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռներից ոչ մեկն Աֆղանստանում չի կործանվել։ Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ իր օդանավերը շարունակում են աշխատել ըստ չվացուցակի։ Ariana Afghan Airlines ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Միրվայիս Միրզակվալը, իր հերթին, Reuters-ին ասել է․ «Ավիավթարը եղել է, սակայն ինքնաթիռը չէր պատկանում Ariana-ին, քանի որ վերջինիս 2 չվերթը՝ Հերատից-Քաբուլ և Հերատից-Դելի, իրականացվել է առանց անվտանգության խախտումների»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |