«Իմ քայլը» ավագանու իր անդամին հորդորել է վայր դնել մանդատն ու ներողություն խնդրել27 հունվարի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը: Այս մասին արտահերթ նիստից հետո հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդորել ենք Հենրիկ Հարթենյանին հրաժարվել մանդատից», - հայտնել է նա՝ ավելացնելով, որ Հարթենյանը հայտարարություն կանի։ Խմբակցությունը նիստից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառում։ «Նշվածը մեզ համար անընդունելի է, հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։ Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում տեղադրել էր, իր համոզմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայհոյանքներ էին ուղղել Հարթենյանի հասցեին՝ տեղադրելով դրանք ավագանու անդամի էջի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել էին, որ միջադեպը կքննվի կուսակցության վերահսկող հանձնաժողովում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |