Google Earth-ից ջնջել են մի «լուսանկար», որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վերանվանված էր «Թալաաթ-Փաշի» հուշարձանի

PanARMENIAN.Net - Panoramio կայքը ջնջել է սադրիչ «լուսանկարը», որում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վերանվանված էր «Թալաաթ-Փաշի» հուշարձանի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, դրան Panoramio կայքի վարչությանը պարտադրել են հայերի բազմաթիվ բողոքները:



Այդ «լուսանկարն» ավելի վաղ հավելվել է Google-ի գործընկեր Panoramio կայքի լուսանկարների բազային, որոնք արտացոլվում են նաեւ Google Earth-ում: Այն պատկերի տակ, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան» դրված է «Ալուկ Դոլմայան» ստորագրությունը, ինչով ակնարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:



«Այս սադրիչ լուսանկարի տակ 2008թ. մարտի 12-ի ամսաթիվն է նշված: Այժմ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես դա հնարավոր եղավ եւ ով է այդ սադրանքի հեղինակը: Հնարավո՞ր է, որ դա Google Earth-ի կամ Panoramio-ի աշխատակիցն է»,- ավելի վաղ հաղորդում էր Ժան Էքիյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---