Տոնոյան․ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում28 հունվարի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» զինպանթեոնում հայտարարել է, որ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։ «Մեր կարողությունները բավականին մեծացել են։ Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով», - ասել է Տոնոյանը տեղեկացնում է Aysor.am-ը։ Նախարաը նշել է՝ 40%-ից ավելի զորամասերն անցել են սննդի ապահովման նոր ձևաչափի։ Նա հավելել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նոր ձևաչափի մինչև 100% ապահովվածություն լինի։ Ռուսական արտադրության ՍՈւ 30-ների առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել 2019-ի դեկտեմբերի վերջին։ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30 ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30 ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |