ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հավաքվել են Երեւանում28 նոյեմբերի 2008 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Պաշտպանության նախարարները հավաքվել են քննարկելու համար ՀԱՊԿ հետագա զարգացումը, մասնավորապես, 2009 եւ հարջորդ տարիներին: «Հայաստանն արդեն ստորագրել է երկկողմ համագործակցության մասին համաձայնագրեր Բելառուսի ու ՌԴ-ի հետ»,-ասել է ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նրա խոսքերով,հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեծղման նախագիծը: «Մենք լուրջ ուշադրություն են դարձրել մարտական պատրաստավածության մակարդակի բարձրացմանը: Այդ ուղղությամբ ստորագրված ծրագրերը 2010-2014թթ. համար թույլ կտան բարձրացնել այդ մակարդակը»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովը` հավելելով, որ «Ռուբեժ» հրամանատարաշտաբային զորավարժանքները կանցկացվեն երկու տարին մեկ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը ԵՍԶՈՒՍՊ-ի հարցում եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում կիսում են ՀԱՊԿ բոլոր երկրները: ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները հաստատեցին Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի պլանը 2009թ. համար: Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի ՊՆ ղեկավարները, Ուզբեկստանի պաշտպանության նախարարի տեղակալը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |