Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ժնևում ավելի ուշ կայանալու է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Այն կկայանա հունվարի 29-ին կամ 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել 2020-ի հունվարին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---