Philips-ն այլևս կենցաղային տեխնիկա չի արտադրի29 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Royal Philips-ը հայտարարել է, որ մտադիր է վաճառել կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը: Ընկերությունը կառանձնացնի այն որպես առանձին իրավաբանական կառույց Philips Group-ի կազմում: Ընդհանուր գործընթացը 12-18 ամիս կտևի, որից հետո Philips-ը մտադիր է գնորդ գտնել այդ ստորաբաժանման համար, գրում է «Կոմերսանտը»: «Վերջին տարիներին մենք զգալի բարելավել ենք կենցաղային տեխնիկայի ստորաբաժանման ցուցանիշները, որը Philips-ի կարևոր մասն էր: Այնուամենայնիվ, այդ բիզնեսը չի տեղավորվում մեր ընկերության, որպես բժշկական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարի, ռազմավարական տեսլականում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանս վան Հոութենը: 2019-ին կենցաղային տեխնիկայի արտադրությունն ընկերությանը €2,3 մլրդ հասույթ է բերել: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավարտել է տարին €19,5 մլրդ հասույթով, որից զուտ շահույթը կազմել է €1,17 մլրդ (+6,5% 2018-ի համեմատ): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |