ԱՆ. ՀՀ-ն կորոնավիրուսի համար ռիսկային երկիր չէ, բայց լաբորատոր թեստեր ստանալու քայլեր են արվում29 հունվարի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում, սակայն քայլեր են ձեռնարկվում հնարավորինս վաղ՝ 10 օրվա ընթացքում վիրուսի լաբորատոր թեստեր ստանալու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստերի անհրաժեշտություն առայժմ չի եղել ՀՀ-ում, նման կասկածի դեպքում այժմ նմուշը կարող է ուղարկվել այլ երկիր: Փոխնախարար Նանուշյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից վիրուսի լաբորատոր թեստերը տրամադրվում են առաջին հերթին Չինաստանի հարևանությամբ, բարձր ռիսկային գոտում գտնվող երկրներին: Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ 5-6 քաղաքացու հետ մշտական կապ կա, նրանք վարակված չեն և պահպանում են անվտանգության կանոնները: Այս պահին ՀՀ-ում հսկողության տակ է գտնվում Չինաստանի մեկ քաղաքացի, նրա մոտ 37 աստիճան ջերմություն է եղել: Թորոսյանի խոսքով՝ Չինաստանում կորոնավիրուսի՝ մարդուց մարդ փոխանցման դեպք է եղել, այն երկրներում, որտեղ «բերովի» դեպքեր են արձանագրվել, մարդուց մարդ փոխանցում չի եղել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՆ քննարկման արդյուքնում որոշվել է հունվարի 26-ից արգելել կենդանական ծագմամբ մթերքների և ծովամթերքի մուտքը Հայաստան, այս պահին սահմանային անցակետում 4 լեզվով պաստառներ կան՝ անհրաժեշտ ինֆորմացիայով և թեժ գծի հեռախոսահամարով: ԱՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ: Աշխարհում կորոնավիրուսի՝ ԱՀԿ կողմից հաստատված 4537 դեպք կա՝ 106 մահվան ելքով: Գրանցվել են դեպքեր ոչ միայն Չինաստանում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանից դուրս գրանցված դեպքերը կապված են այդ երկրից ժամանած մարդկանց հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |