Մակունց. Ոստիկանապետին հարցնելու ենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին29 հունվարի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 28-ին ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ հարցեր կուղղի ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ նախապես պլանավորած հանդիպման շրջանակում: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի ղեկավար Նարեկ Մալյանի, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլոց բերման ենթարկելու փաստին։ «Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը: Մակունցի խոսքով՝ քանի դեռ իրավապահները չեն ներկայացրել հիմքերը, ճիշտ չի համարում որևէ գնահատական տալ։ Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա, ըստ պատգամավորի, եթե իրենք կարծում են, թե իրենց իրավունքները ոտնահարվել են, բնականաբար, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները։ Հունվարի 28-ին ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էին ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Որոշ ժամանակ անց նրանք ազատ էին արձակվել: Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ևս բերման էր ենթարկվել և հետո ազատ արձակվել Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |