Մոսկվայի կառավարությունն ու Ռուսաստանի հայերի միությունը միասին կաշխատեն ՌԴ մայրաքաղաքի անդորրն ապահովելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Մոսկվայի կառավարությունում տեղի է ունեցել Ազգամիջյան խորհրդատվական խորհրդի նախագահության նիստը, որտեղ Ռուսաստանի հայերի միության կողմից մասնակցել են փոխնախագահներ Գեղամ Խալաթյանն ու Լեւոն Մուքանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌՀՄ-ում: Մոսկվայի կառավարությանը կից Ազգամիջյան խորհրդատվական խորհուրդը (ՄԽԽ) ստեղծվել է ազգամիջյան հաշտության եւ համաձայնության, քաղաքացիական հավասարության եւ հանդուրժողականության մթնոլորտի ապահովման համար: ՄԽԽ աշխատանքին մասնակցում են Մոսկվայի գործադիր իշխանության, հասարակական կազմակերպությունների եւ ազգային համայնքների ներկայացուցիչները:



Խորհրդի արդյունավետության ավելացման համար որոշվել է ակտիվացնել փոխգործակցությունը գործադիր իշխանության տարածքային մարմինների հետ միգրանտների ադապտացման եւ ինտեգրման համար բարենպաստ պայմանների ձեւավորման գործում` համագործակցելով ազգային հասարակական միավորումների եւ ԶԼՄ-ների հետ:



Խորհրդի անդամները համաձայնվել են, որ անհրաժեշտ է հասնել դրված նպատակներին առանց խոշոր ազգային կազմակերպությունների մասնակցության, ուստի խորհուրդ են տվել ՄԽԽ նախագահին ընդգրկել Խորհրդի կազմում Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքը, Կովկասի ժողովրդների ռուսաստանյան կոգրեսի Մոսկվայի բաժանմունքը եւ այլ նմանատիպ կազմակերպություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---