ԱԳՆ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին

ԱԳՆ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 29-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպումը կշարունակվի նաև ամսի 30-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ժնևում հունվարի 29-ին սկսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է երեկոյան:

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասվում է Նաղդալյանի գրառման մեջ:

Հունվարի 29-ին Մնացականյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---