Մաքսազերծ առցանց առևտրի շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո. Հարցը կքննարկվի ԵՄԽ նիստում30 հունվարի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսի 1-ից արտերկրի ինտերնետ խանութներից ԵՏՄ երկրներ ծանրոցների մաքսազերծ ներկրման շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո: Այդ հարցը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են հունվարի 31-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստում, գրում է Trans.ru-ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցի ԵՄԽ հերթական նիստին: Հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է 500-ից մինչև 200 եվրո: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին: Ավելի վաղ ԵՏՄ երկրները համաձայնեցրել էին մաքսազերծ առցանց առևտրի շեմերը, որը 2020-ից պետք է լիներ 200 եվրո: Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր 1000 եվրո: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև 500 եվրո ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |