ՀՀ-ն ու Սերբիան փոխադարձ վերացնում են մուտքի վիզաները

ՀՀ-ն ու Սերբիան փոխադարձ վերացնում են մուտքի վիզաները

PanARMENIAN.Net - Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար կսահմանի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարությունը հավանություն է տվել «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» Արտգորնախարարության առաջարկին:

2019-ի հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշել էր վերացնել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2019-ի նոյեմբերի 2-ին։ ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի տարածքում առանց մուտքի արտոնագրի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։

Փոխարտգործ նախարար Ավետ Ադոնցի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, Սերբիայի քաղաքացիները ՀՀ-ում կարող են գտնվել առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Փոխնախարարի խոսքով՝ որոշման նպատակներից է նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը: Վարչապետը հույս է հայտնել, որ որոշումը կխթանի Հայաստանից Սերբիա ուղիղ չվերթներ իրականցնելուն:

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 62 երկիր: 2020-ի սկզբին Henley Passport Index վարկանիշային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանն 81-րդն է աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում: Ըստ տվյալների՝ Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է 3 տեղով. 2019-ին հայկական անձնագրով և առանց վիզայի հնարավոր էր այցելել 60 երկիր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---