ՀՀ-ում դիվանագիտական մեքենաները 2019-ին տուգանվել են 732 անգամ30 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները հաճախ են հայտնվում քաղաքացիների սմարթֆոնների տեսակցիկի օբյեկտիվում՝ սխալ կայանելու, ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու պատճառով։ Համատարած կարծիք և դրանից բխող դժգահություններ կան, որ դիվանագիտական համարներով մեքենաները ՀՀ-ում երթևեկության կանոնները խախտելու դեպքում չեն տուգանվում կամ տուգանվում են սովորական քաղաքացիներից ավելի քիչ: Պարզվում է՝ այդ մեքենաների վարորդները, այնուամենայնիվ, տուգանվում են։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումների փաստերով 2019-ին կայացվել է 732 վարչական տույժ նշանակելու մասին որոշում»,- PanARMENIAN.Net ի հարցմանը պատասխանեցին ՀՀ ոստիկանությունից: ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները միասին ունեն մի քանի հարյուր մեքենա, դրանց կոնկրետ թիվը, սակայն, գաղտնի տեղեկություն է: Ստույգ տեղեկատվության բացակայության պատճառով, տուգանելու հաճախականության ու դիվանագիտական համարներով մեքենաների խախտումների արձանագրման հետևողականության մասին դատողություններ անելու բավարար հիմքերը քիչ են։ Լուսանկարը՝ «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |