ՄԻԵԴ. Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքն ու խոշտանգել նրան

ՄԻԵԴ. Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքն ու խոշտանգել նրան

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշել է, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահը եղել է խախտումներով. մասնավորապես, խոսքը Մարդու իրավունքների Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի (արգելում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը») մասին է:

Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է հայցվորներին €60,000 վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ու ևս €2200՝ դատական ծախսերի համար:

ՀՀ Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանն ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր 2010-ի սեպտեմբերի 11-ին՝ Շամշադինի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ի Սարիբեկյանը երեկոյան գնացել էր անասուններին փնտրելու, և, մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում, հայտնվել գերության մեջ:

Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր և գերեվարվելու պահին ՀՀ Զինված ուժերում չէր ծառայում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե նա դիվերսանտ է: Հոկտեմբերի 5-ին Սարիբեկյանն ադրբեջանական բանտում, իբր, կախվել էր: Ըստ հայկական կողմի՝ նրան սպանել են կամ հասցրել ինքնասպանության: Ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր հետ տալ Սարիբեկյանի մարմինը, բայց նոյեմբերի 4-ին հանձնեց այն՝ խոշտանգման հետքերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---